24 10 2019

Արա Բաբլոյանին և Գագիկ Հարությունյանին հարցաքննել են



Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հարցաքննվել են Հատուկ քննչական ծառայությունում:

Արա Բաբլոյանն այս գործով ունի կասկածյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Հարությունյանի կարգավիճակը հայտնի չէ:

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլոր հարցերին հստակ պատասխանել է, ինչ արել եմ, արել եմ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում։ 

«Շատ բարի տրամադրված զրույց է եղել»,-ասաց նա՝ պնդելով, որ  Գագիկ Հարությունյանի դիմումը տեսել է, ապա նոր հայտարարություն արել․ «Դիմումը միանշանակ տեսել եմ, որեւէ մեկը, որ ինձ ճանաչում է, չի կարող պատկերացնել, որ ես առանց դիմումը տեսնելու կարող եմ հայտարարություն անել, հստակ տեսել եմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ