Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
««ԽԱՂԱՂԱՍԵՐ ԳԵՐԱԶԱՆՑԻԿԸ»
Կանադայում ընթացող ԵԱՀԿ վեհաժողովում, ելույթ է ունենում Հայաստանի պատվիրակության անդամ, մի քպ-ական պատգամավոր՝ Մարիա Կարապետյանը և հայտարարում, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը։
Կարդում ես այս աղջնակի կենսագրությունը և պարզվում է, որ նա ընդամենը շարքային «գերազանցիկ» է, ուսում առած տարբեր «խաղաղասիրական» դասընթացներում։ Ի տարբերություն շատ քպ-ականների, այս աղջնակը կարծում եմ , իր կողմից անգիր արած թեզերով, որոնք իր գլուխն են մտցրել, իր կողմից պաշտելի եվրոպացի դասընթացավարները, իսկապես հավատում է, որ Արցախը հանձնելով թշնամուն, կարելի է նրանց հետ հաշտ ու խաղաղ ապրել։Կրկնեմ՝ ի տարբերություն, այլ շահամոլ, անհայրենիք քպ-ականների, այս աղջնակն ընդամենը «գերազանցիկ»,վերլուծական մտքից զուրկ, անմեղսունակ կոսմոպոլիտ է։ Սակայն նրան և մյուս քպ-ականներին միավորում է մեկ բան՝ հայրենիքն ուրանալը։
Ճակատագրի հեգնանքով, այս «խաղաղասեր» «գերազանցիկը» ծնվել է հայ ժողովրդի զարթոնքի՝ 1988 թվականին։
Պատկերացնում եմ, թե ԵԱՀԿ բոլոր երկրների պատվիրակներն ինչ արհամարհանքով և զզվանքով են լցվել, ներեցեք՝ ողջ հայ ժողովրդի հանդեպ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը