03 07 2023

Հանձնողների վախերի պատճառով գեներալին հանդիպելու համար ՔԿՀ էի գնացել. Տիգրան Աբրահամյան

Հանձնողների վախերի պատճառով գեներալին հանդիպելու համար  ՔԿՀ էի գնացել. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ հանդիպելու ամենահարմար վայրը հաստատ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը չէ, բայց իրավիճակի, իսկ ավելի կոնկրետ` հանձնողների ու պարտվողականների վախերի և անբարոյականության պատճառով, գեներալին հանդիպելու համար կրկին քրեակատարողական հիմնարկ էի գնացել:

Ինքը` Փաշինյանը, հոգեբանական ահեր ունի բոլոր այն մարդկանցից, ովքեր կայացած են, ուժեղ, խնդիր լուծող և որ սրանց համար ամենախնդրահարույցն է` սկզբունքային:

2020 թվականի տավուշյան իրադարձություններին, երբ 3-րդ բանակային կորպուսը մարտական կարևոր խնդիր էր լուծում, փորձում էին հաջողության և հաղթանակի դափնիներն իրենց վրա քաշել, իսկ Խաչատուրովը համեստորեն լռում էր, որովհետև դա իր առօրյա ծառայության մի մասն էր համարում:

Այս իշխանության` հաղթանակ տարած պետական գործիչներից, զինվորականներից ունեցած անհաղթահարելի վախերի հետևանքն էլ Խաչատուրովի անազատության մեջ գտնվելն է:

Ազատությու´ն բոլոր այն անձանց, ովքեր այս իշխանության դավադրության և քաղաքական հետապնդման հետևանքով հայտնվել են բանտերում` Գրիգորի Խաչատուրովից մինչև Արմեն Աշոտյան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ