27 06 2023

Երասխի վարչական ղեկավարի պաշտոնավարման իրավասությունները դադարեցվել են

Երասխի վարչական ղեկավարի պաշտոնավարման իրավասությունները դադարեցվել են

Ի հակադրում բոլոր այն լրատվամիջոցների, որոնք օրեր շարունակ կեղծ լուրեր են տարածում Երասխ բնակավայրի նախկին վարչական ղեկավար Սարո Այվազյանի պաշտոնավարման իրավասությունների դադարեցման հետ կապված՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ առաջ քաշված բոլոր կանխավարկածները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատի համայնքապետարանը:

«Երասխ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնավարման իրավասութրունները դադարեցվել են. Աշխատանքային կարգապահական կանոնները կրկին խախտելու՝ աշխատանքային պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու, վարչական ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, պաշտոնական պարտականությունները վերազանցելու համար, ինչպես նաև հաշվի առնելով երկու չմարված կարգապահական տույժերի առկայությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքի» 131-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերի, 121-րդ հոդվածի 1-ին մասի, 123-րդ հոդվածի և 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով։

Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող կեղծ լուրեր տարածելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ