NEWS.am-ը գրում է.
«Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մահացել են Փոքր Վեդիի բնակիչներ Մասիս Ժուռոյանը եւ Շանթ Ժուռոյանը: NEWS.am-ին Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյան պատմեց, որ Մասիսը և Շանթը հարազատ եղբայրներ էին:
«Երկու եղբայրներից Մասիսը վերջերս էր զորացրվել բանակից, այդ օրն էլ «Արարատ» ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը: Վերադառնալիս եղբայրները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով են եղել: Երբ վթարի են ենթարկվել, Մասիսը տեղում մահացել է, իսկ մեծ եղբայրը՝ Շանթը՝ հիվանդանոցում: «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսել է վթարը, կանգնեցրել մեքենան, դուրս եկել, որ օգնի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եկել ու հարվածել է վարորդին»,- պատմեց նախկին գյուղապետը:
Նա ասաց, որ եղբայրներն ամուսնացած չէին:
Նշենք, որ խոշոր ավտովթարի հետեւանքով կա 3 զոհ եւ եւս 14 անձ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը