27 06 2023

Հիվանդ մարդկանց ես չեմ կարող մեկնաբանել. Մովսես Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Հիվանդ մարդկանց ես չեմ կարող մեկնաբանել. Մովսես Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

News.am-ը գրում է.

«Հիվանդ մարդկանց ես չեմ կարող մեկնաբանել։ Անդրադառնալով այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն իրավունք չուներ պատերազմի օրերին լինել հրամանատարական բունկերում, NEWS.am–ին ասաց Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Հակոբյանը զբաղեցնում էր ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանը հոկտեմբերի 2–ին խորհուրդ էր տվել 7–րդ պաշտպանական շրջանը էվակուացնել։ «Ինձ եկավ տեղեկություն, որ ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել, այսինքն՝ զորքերն ամբողջությամբ դուրս բերել: ՊԲ հրամանատարն ինձ ասաց, որ «այդ ռեկամենդացիան Մովսես Գրանտիչն է տվել», հայտարարել է Փաշինյանը։

«Ես իրեն չեմ լսում, եթե նման բան է հայտարարել, դա հանցագործություն է՝ պետական դավաճանության հոդվածով։ Այդ պարագայում ինձ պետք է ձերբակալեին»,– ասաց  ԳՇ–ի նախկին պետը»։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ