26 06 2023

Ապստամբությունը, այնուամենայնիվ, կճնշվեր․ Պուտին



Ապստամբությունը, այնուամենայնիվ, կճնշվեր։ Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօրվա ուղերձում։

Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի թշնամիները ցանկանում էին, որ ռուս զինվորները միմյանց կրակեն, Ռուսաստանը պարտվի, իսկ հանրությունը՝ պառակտվի։

«Ապստամբության կազմակերպիչները դավաճանելով իրենց երկիրը, իրենց ժողովրդին, դավաճանեցին նրանց, որոնց ներքաշել են հանցագործության մեջ, մոլորեցրել են նրանց, հրել են կրակի մեջ»,- ասաց ՌԴ ղեկավարը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց իրավապահ մարմիններին ապստամբության դեմն առնելու համար, հանրությանը՝ աջակցության, հայրենասիրության համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ