«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը նախօրեին հայտարարել է, որ ՌԴ ՊՆ–ն հրթիռային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ «Վագներ» խմբի ճամբարին իբր հասցված հարվածի հետևանքների մասին տեսանյութը ռուսական Առաջին ալիքը բեմադրած է որակել։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել`զինված ապստամբություն կազմակերպելու փաստով։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն այսօր դիմել է «Վագներ»-ի մարտիկներին` ասելով, որ նրանք խաբեությամբ ներքաշվել են Եվգենի Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ։ Գերատեսչությունն առաջարկում է խոհեմություն ցուցաբերել և կապի մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ` երաշխավորելով բոլորի անվտանգությունը:
Նախարարությունը մարտիկներին հորդորել է խելամտություն ցուցաբերել և արագ կապի դուրս գալ ՌԴ ՊՆ ներկայացուցիչների կամ իրավապահ մարմինների հետ։
ՊՆ–ում հայտարարել են նաև, որ կիևյան ռեժիմը, օգտվելով «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի սադրանքից, հարձակման համար բրիգադներ է կենտրոնացնում Բախմուտի ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը