Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է, որ Արցախի կյանքի ճանապարհը բացելու համար կգտնվեն լուծումներ, դիվանագիտականից սկսած ընդհուպ ռազմական ճանապարհով, եթե Հայաստանն իրապես զբաղվի Արցախի հայության ճակատագրով, Լաչինին միջանցքի հարցով․«Պետք է ստիպել Ադրբեջանին, որ կատարի միջազգային իր պարտավորությունը, բայց հիմա Ադրբեջանի վրա ճնշում չկա, ավելին, Երևանը հենց այնպես, առանց որևէ լուրջ պատճառի, ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում և ասում է՝ իրենց ներքին խնդիրն է թող իրենք զբաղվեն․․․ Սրանով Փաշինյանը պարզապես Ալիևի օրակարգն է առաջ տանում, Ալիևի թելն է թելում և սա իրականում Արցախը կորցնելու հերթական քայլն է»։
Հարցին, թե ինչ կարելի է սպասել, հաջորդ շաբաթ Վաշինգոտնում նախատեսվող, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց․ «Հայաստանը ներկայացված չէ այդ բանակցություններին, ներկայացված են Ադրբեջանի իշխանությունները և նրանց դրածոները Հայաստանում, հետևաբար Հայաստանը որևէ ակնկալիք այդ բանակցություններից չի կարող ունենալ»։
Մեր զրուցակցին խնդրեցինք մեկնաբանել նաև՝ սահմանագծման հանձնաժողովի նիստ անցկացնելու Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի մասին այսօր հայտարարեց Փաշինյանը․«Եթե սահմանազատումն անց է կացվում Բաքվի պահանջների հիման վրա, իսկ դա իրոք այդպես է, ապա դրանով հերթական զսպաշապիկն են հագցնելու հայ ժողովրդին, որպեսզի հետագայում մեզ նոր զիջումներ ու նոր կապիտուլյացիա պարտադրեն»։
Մեր զրուցակցի համոզմամբ նույն մտահոգիչ պատկերն է նաև՝ օրակարգ բերված ճանապարհների ապաշրջափակման հարցում․ «Քանի դեռ ունենք Ալիևի և էրդողանի շահերը սպասարկող իշխանություն ճանապարհների ապաշրջափակումը կենսական սպառնալիք է լինելու Հայաստանի համար, այսինքն՝ օգտագործելու են ոչ թե բեռներ տեղափոխելու, այլ՝ Հայաստանում ազդեցություն ձեռքբերլու համար։ Թշնամու խնդիրը հենց դա է՝ նվաճել Հայաստանի հարավային շրջաները, ունենալ անցնող ճանապարհ, ուենալ այդ ճանապարհները վերահսկող բարձրունքներ Նախիջևանի կողմից և Սյունիքի արևելյան սահմաններում, որպեսզի ամեն պահ ինչ ուզեն դա էլ թելադրեն»։
«Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ միայն Ալիևի խոսքներն են վերջում կյանքի կոչվում»,-ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը