22 06 2023

Հույս չունենաք՝ թե մեռնելով ձեր կյանքը սրբագրելու եք... Զաքար Խոջաբաղյան

Հույս չունենաք՝ թե մեռնելով ձեր կյանքը սրբագրելու եք... Զաքար Խոջաբաղյան

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայտնի խոսքը իրականում այսպես է հնչում.
«Մահացածի մասին կամ՝ լավը, կամ՝ ոչինչ, ԲԱՑԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ»...
Ու թող ոչ-ոք հույս չունենա, թե կարող է ողջ կյանքն ապրել իբրեւ սրիկա շանորդի, եւ վերջում «մահով ջրել» էդ անցյալն ու օղորմի հայցել հանրությունից...
Մարդը պիտի գիտակցի սա ու կյանքը ճիշտ ապրի...՝ հետոյի մասին է՛լ մտածելով... Երկնային դատաստանը Երկնավորի գործն է, ընդորում՝ ավելի դաժան, բայց Երկրի վրա էլ մարդիկ հիշում են շատ բան... ու ճիշտը ասող միշտ լինելու է...
Իսկ ճշմարտությունն այն է, որ Արցախը Ադրբեջան համարում են թուրքերը եւ, որ թուրքը Հայի թշնամին է...
Չկա մի Հայ, որը Արցախը կարող է Ադրբեջան համարել՝ անկախ նրանից, թե ազգանունն անձնագրով ինչպես է հայտնի հանրությանը...
Կրկնում եմ՝ Արցախն Ադրբեջան կարող է համարել Հայ ազգի թշնամին, հակահայը, ոչ թե հայը, եւ շատ բնական է, ընդգծում եմ ՇԱՏ ԲՆԱԿԱՆ Է, երբ Հայ մարդը իր թշնամու մահը չի սգում... Անբնական կլիներ՝ եթե սգար...
Այ էդ սգացողների գեներն ու ծագումը ստուգեք...
Շան գլուխն էդտեղ են թաղել...
Ճիշտը պիտի ասվի, այլապես մարդիկ իրենց ապրած կյանքում պատասխանատվության գիտակցում չեն ունենա...
Հույս չունենաք՝ թե մեռնելով ձեր կյանքը սրբագրելու եք... Մահով ապրածը սրբագրել լինում է, միայն՝ երբ այդ մահը Հայրենիքի ու Ազգի լինելիությանն է ծառայում...
Իսկ սա, վստահաբա՛ր, էդ դեպքը չի...
Էնպես որ, ճիշտը պիտի ասվի... Ինչքան էլ դա կոնկրետ անձանց տհաճ թվա (գուցե գիտակցում են, որ իրենց մասին ասվելիք ճիշտն էլ հաճելի բան չի լինելու, եւ դրանից են անհանգստացել)...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ