18 10 2023

Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել, որ թշնամին կարող է գրոհել Հայաստանի վրա․ Զաքար Խոջաբաղյան

Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել, որ թշնամին կարող է գրոհել Հայաստանի վրա․ Զաքար Խոջաբաղյան

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետաքրքիր զարգացումներ են։ Մինչ արեւմտյան ուժերը իրենց կատարածուներին վճարում ու հրահանգավորում են՝ աշխատել տարածաշրջանից ռուսական բազաները հեռացնելու ուղղությամբ, այսօր, Իսրայելի կողմից Պաղեստինում հիվանդանոցի ռմբակոծման ֆոնին՝ ուժեղ հակաիսրայելական եւ հակաամերիկյան ալիք է բարձրանում աշխարհում եւ տարածաշրջանում։ Մասնավորապես, Թուրքիայում (եւ բազմաթիվ այլ երկրներում) ցույցեր են Իսրայելի դեսպանատան դեմ, իսկ ագրեսիվ ամբոխը փորձում է գրոհել Թուրքիայում ամերիկյան ռազմական բազաները։
Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում։
Այդպիսով, կարծում եմ, Էրդողանը փորձում է ատամ ցույց տալ, եւ ընդգծել իր ուժը՝ մի կողմից ցույց տալով Ամերիկային, որ ինքը ձգտում է ինքնուրույն խաղացողի կարգավիճակին (եւ իբր, կարող է չզսպել կատաղած ամբոխին՝ համապատասխան հետեւսնքներով), մյուս կողմից, օգտվելով ստեղծված իրավիճակից, իսլամական աշխարհի համակրանքը շահել։ Տեսնենք, թե «ռազմական բազաների» տարածաշրջանային այս կռիվն ինչով կավարտվի:
Իրականում, ոչինչ էլ նոր չէ։
Դեռ 100 տարի առաջ էլ նույն մեթոդներով Թուրքիային հաջողվեց լողալ եւ մնալ ալիքի վրա՝ շանտաժի ենթարկելով թե՛ ռուսներին, թե՛ արեւմուտքին...
Իրենք միշտ էլ պանիսլամիզմն օգտագործել են պանթուրքիզմի համար։
Եւ հիմա էլ նույն տեխնոլոգիայով են շարժվում։
Մնում է Թուրքիայի դեմ տարվող պայքարում այս հանգամանքը մերկացնել իսլամ աշխարհի առաջ, իսկ թե ինչպես՝ դա պետք է ոլորտի լավագույն մասնագետները մտածեն։
Իսլամ աշխարհը պետք է գիտակցի, որ Թուրքիան խորապես թքած ունի ոչ թուրքական ծագմամբ մուսուլմանների վրա, որ Թուրքիան բացառապես օգտվում է իրավիճակից՝ խաղում հույզերի վրա, եւ իսլամը, ավելի կոնկրետ՝ պանիսլամիզմը օգտագործում պանթուրքական նպատակների համար։
Սա՛ պետք է լինի մուսուլմանական երկրների հետ մեր դիվանագիտական ու քարոզչական կորպուսի աշխատանքի ուղղություններից մեկը...
Բայց դե, նայելով, թե ովքեր են հիմա զբաղված էդ գործով (Թուրքիայում վերապատրաստված ինֆանտիլ դեգենեռատների ու հակահայ դավաճանների մի ողջ բոլուկ), խիստ կասկածում եմ, թե որեւէ առարկայական քայլեր կարվեն սրանց օրոք...
ՀՀ-ն, դեռեւս անշեղորեն կրկնում է բոլոր հնարավոր ու անհնար սխալները, որոնք միայն կարելի էր թույլ տալ...
Ինչեւէ, բոլորը սպասում էին, որ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակմամբ նոր ճակատ պիտի բացվի տարածաշրջանում՝ ռուսների ու Իրանի դեմ։ Բայց փաստորեն բացված նոր ճակատը Իսրայելում էր եւ դեռ ԱՄՆ-ին են ներքաշում նոր ֆրոնտի մեջ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները..., տեսնենք, թե «խոշոր խաղացողներից» ում նյարդերն առաջինը տեղի կտան, եւ ով կմտնի բաց ֆրոնտ...
Ով էլ մտավ՝ ամբողջ ալիքը պտտվելու է իր ուղղությամբ, կողքից սկսելու են զինել թե իրեն, թե հակառակորդին՝ երկուսին էլ մինչեւ կոկորդ կախման մեջ գցելով առնվազն մի 100 տարով...
Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել, որ թշնամին կարող է գրոհել Հայաստանի վրա։ Իրականում դա կարող է լուրջ շանս դառնալ ոչ միայն կորցրածը հետ բերելու, այլեւ՝ մի բան էլ ավելով վերցնելու ու Ադրբեջանը լուծարելու համար։ Բայց դե ամեն ինչ տվողների ու մինչեւ հոգու խորքը հանձնված ու կզած էս վախկոտ խունտայի ենթակայությամբ՝ պատերազմ հաղթելը ֆանտաստիկայի ժանրից է...
Էնպես որ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ