16 06 2023

Արմեն Աշոտյանն անհայրենիք Նիկոլի վախերի հալածյալն է․ Աննա Մկրտչյան



«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հանդեպ հետապնդումը չունի որևէ իրավական նորմատիվ ակտերով ամրագրված որևէ հիմնավորում»,- դատարանի բակում՝ լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Արմեն Աշոտյանն անհայրենիք տականք Նիկոլի վախերի հալածյալն է: Նա Հայաստանում քաղբանտարկյալ է: Նրա նկատմամբ հետապնդումը մանրոգության, քինախնդրության, թշնամու կողմից Հայաստանի Հանրապետությունը զավթած լինելու հերթական ապացույցն է: Այս շենքում հայտնված Նիկոլի մոտ ծառայող յուրաքանչյուրը շատ լավ գիտի՝ ինքն ինչին է կոչված: Իրենց ամեն անգամ բացատրում են, թե իրենց այստեղ ինչ ֆունկցիա ունեն: Տեսնելու են, թե ինչպես է վնգստացողների կողմից անհայրենիք վնգստացողները դատապարտվում: Ես իրենց մաղթում են իրենց նման դատական ակտեր: Իրենք էնքան են հասցնելու, որ մի հոգի այս երկրում չի մնալու փաստաբանի լիցենզիայով, որ գա ասի՝ ես այս անհայրենիք տականքի իրավունքները գոնե օրենսդրության տրամաբանության մեջ կպաշտպանեմ: Էրդողանը ձեռքը տված ու Նիկոլի վզին հագցրած ստրկության ժնջիլը թույլ է տալիս իրեն անել ամեն ինչ, ինչը նա կցանկանա»,- ասաց Աննա Մկրտչյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ