ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Արցախի Հանրապետության՝ 6 ամիս Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված լինելուն.
«Արդեն 6 ամիս է Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է. Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական խիստ սահմանափակումներ, ինչը բացասական ազդեցություն ունի 30.000 երեխայի վրա։
Այս ամենը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճռին և միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին»։
ԱԳՆ-ից նաև նշել են.
«Լեռնային Ղարաբաղի էներգամատակարարման դադարեցման հետ մեկտեղ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը լարված հումանիտար իրավիճակ է ստեղծել ԼՂ-ում։ Միջազգային դերակատարները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, պետք է գործեն ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության նպատակով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը