Վերադաս դատախազը պարտավոր է քննարկել քրեական հետապնդում հարուցելու քննիչի միջնորդությունը մերժելու մասին հսկող դատախազի որոշման դեմ ներկայացված առարկությունը եւ կայացնել որոշում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը:
«Այս տարվա սկզբին ՀՀ գլխավոր դատախազը (ԳԴ) մեր տեղեկություններով հանձնարարական է տվել դատախազներին՝ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժելու (միջնորդությունը մերժելու) որոշման դեմ քննիչի ներկայացրած առարկությունը չքննարկել՝ վերադարձնել քննչական մարմին՝ առանց դատավարական ակտ կայացնելու, այն հիմնավորմամբ, որ օրենքով քննիչը դատախազի այդ որոշման դեմ առարկություն ներկայացնելու լիազորություն չունի։
Եթե իրականում նման հանձնարարություն առկա է, ապա այդ հանձնարարականի նախագիծը պատրաստած անձը ակնհայտ մոլորության մեջ է գցել ԳԴ-ին՝ այդ եղանակով խաթարելով մինչդատական վարույթի բնականոն ընթացքը եւ խախտելով վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու հիմնական իրավունքը (սկզբունքը)։
ՀՀ քր․ դատ․ օր․-ի 41-րդ հոդվածի 1-ին մասին 22-րդ կետում նշված է․ «քննիչը հսկող դատախազի (․․․) վարութային ակտի (այդ թվում՝ որոշումների՝ Ա․Ղ․) վերաբերյալ եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը»։
2.1. ՀՀ քր․ դատ․ օր․-ի 41-րդ հոդվածի 1-ին մասին 22-րդ կետը պարունակում է էքսպլիցիտ (ուղղակի) եւ իմպլիցիտ (անուղղակի) ձեւակերպված երկու նորմ․ Էքսպլիցիտ նորմը սահմանում է քննիչի` առարկություն ներկայացնելու լիազորությունը (առարկության կանոն), իսկ իմպլիցիտ նորմը լուծում է վիճարկված դատախազական ակտի կատարման կամ դրա կատարումը կասեցնելու հարցը («կատարման կասեցում» կանոն)։
«Առարկության» կանոնի համաձայն՝ եթե դատախազը կայացրել է վարութային ակտ (հիպոթեզ), ապա քննիչն իրավասու է դրա վերաբերյալ ներկայացնել առարկություն (դիսպոզիցիա)։
«Առարկության» կանոնի հիպոթեզում (փաստակազմում) վիճարկվող ակտի կատարման պայմանը նախատեսված չէ։
Ավելի պարզ՝ եթե կայացվել է դատախազական ակտ, ապա անկախ նրանից վիճարկվող ակտը քննիչի կողմից կատարման ենթակա է, թե ոչ, դրա հետեւանքն այն է, որ քննիչը այդ ակտի դեմ կարող է առարկություն ներկայացնել։
«Կատարման կասեցում» կանոնի համաձայն՝ եթե վիճարկվող ակտը ենթադրում է քննիչի կողմից կատարում (հիպոթեզ), ապա առարկություն ներկայացնելը չի կասեցնում դրա կատարումը (դիսպոզիցիա)։ Իսկ եթե վիճարկվող ակտը կատարում չի ենթադրում, ապա բացակայում է այս կանոնի կիրառման փաստակազմը։
2.2. ՀՀ քր․ դատ․ օր․-ի 41-րդ հոդվածի 1-ին մասին 22-րդ կետում ամրագրված «առարկության» կանոնը եւ «կատարման կասեցում» կանոնը պետք է կիրառել ինքնավար՝ «առարկության» կանոնը կիրառվում է անկախ այն հանգամանքից, թե դատախազի վիճարկվող որոշումը կատարում պահանջում է, թե ոչ։
Թեեւ այս երկու նորմերն ամրագրված են մեկ հոդվածում, սակայն «կատարման կասեցում» կանոնը չի հանդիսանում «առարկության» կանոնի փաստակազմի (հիպոթեզի) տարր, այն ինքնուրույն նորմ է՝ իր փաստակազմով։
Քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը մերժելու մասին հսկող դատախազի որոշումը քննիչի կողմից կատարում (իրավական կամ փաստական ակտերի կայացում եւ կատարում) չի պահանջում, ուստի այս պարագայում «կատարման կասեցում» կանոնը պարզապես կիրառելի չէ։
Նկատի ունենալով նշվածը, ինչպես նաեւ ՀՀ քր․ դատ․ օր․-ի 1-ին հոդվածը․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը