Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատրաստվում է այցելել Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջի միջոցով։
Հայտնի է, որ Հայաստանից հետո Կլաարն այցելելու է նաև Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակին, Տոյվո Կլաարի այցը Հայաստան, ապա Ադրբեջան, կայանալու է այս շաբաթ։
«Բաքու կատարելիք այցի ստույգ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն այն տեղի կունենա Երևան կատարելիք այցից հետո»,- գործակալությանը հայտնել են ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը