ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրել է․
«Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելը կհանգեցնի հայ ժողովրդի պատմության ամենաարմատական վերափոխումների։ Ներկայիս Հայաստանի գլխին կախված կլինի մահացու սպառնալիք, որը գրեթե անհնար կլինի չեզոքացնել: Բացի այդ, վերաֆորմատավորվելու են հենց «Հայաստան» և «հայեր» հասկացությունները։
Աշխարհագրությամբ արդեն բաժանված, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում էթնոքաղաքական հակասություններով լի հայ ժողովուրդը կարող է պարզապես տրոհվել։ Տեղի կունենա Սփյուռքի օտարացում պատմական հայրենիքից, ինքնության ճգնաժամ կսկսվի հայ ժողովրդի և նրա պետականության ԴՆԹ-ի գլխավոր պահապաններից մեկում՝ ղարաբաղյան հատվածում, Հայաստանի բնակչության մի զգալի տոկոսը ամաչելու է իրեն հայ անվանել։
Բարդ ու ողբերգական էջերով լի, բայց փառավոր մեր անցյալի ու անհասկանալի ներկայի միջև անջրպետ կստեղծվի, որի արդյունքը կլինի անհույս ապագան։ Իսկապես, մենք մեր պատմության ամենակարևոր խաչմերուկում ենք...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը