02 06 2023

Ինչի՞ եք սպասել հունիսի 1-ին, շուտ հրապարկեիք անչափահասի ծեծի տեսանյութը. Նախարարը՝ լրագրողներին



Ընտրողական մոտեցում չկա, ժողովրդավարական պրոցեսներ են, որոնք մեզ համար ու ձեզ համար ստանդարտից դուրս է: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով 16-ամյա տղային Դիլիջանի քրեականի պետի կողմից ծեծի ենթարկելուն եւ դրա հիմքով գործ չհարուցելուն:

Անդրադառնալով կոնկրետ գործին, նախարարն ասաց.

«Քրեական օրենսգիրքը 81-րդ հոդվածում ունի գործուն զղջալու ինստիտուտ: Այսինքն եթե մարդը կատարել է հանցանք, որը միջին ծանրության է, եւ ոչ մեծ ծանրության, ապա եթե գործուն զղջում է, հատուցում է, ապա գործ կարող է եւ չհարուցվել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ