22 12 2020

Դու, պատասխան ես տալու, վարչապետի աթոռը զբաղեցնող անձ. Իվետա Տոնոյան



Ողջունում եմ բոլորիդ, որ էս ցրտին ու մթին կանգնած եք այստեղ ու պայքարում եք ձեր ու մեր արժանապատվության համար, թասիբի ու հայրենիքի ապագայի համար: Հանրապետության Հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ես վստահ եմ, որ իմքայլական պատգամավորների մեծամասնության անուն-ազգանունները ձեզ ոչ մի բան չասացին, որովհետև այս 2,5 տարիների ընթացքում դուք ընդհանրապես ո՛չ տեսել եք նրանց խոսելիս, ո՛չ գործ անելիս, ո՛չ ժողովրդի դարդ ու ցավի մասին մտածելիս ու բարձրաձայնելիս: Էդ 88 հոգու ճնշող մեծամասնությունն ինչպես եղել է առանց կենսագրություն ունենալու, որ իրենց ինտերնետում գտնելու համար պետք է գուգլում որոնում տայիր, որ տեսնեիր, թե ով է: Նույնն են մնացել իրենք, 2,5 տարում միակ բանը, որ իրենք արել են՝ ստացել են աշխատավարձ, պարգևավճարներ և ուրիշ ոչինչ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ