Կիրակի օրը Շուռնուխում ադրբեջանցիներից ընդամենը 20 մետր հեռավորության վրա ծածանվեց ՀՀ դրշոը՝ որպես ազգային արժանապատվության նշան, իսկ իշխանություններից մարդ չկար, որովհետև իրենք այդքան քաջություն չունեն: Այս մասին մարտի 10-ին Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա անդրադարձավ նաև Արտակ Դավթյանի նշանակմանը ԳՇ պետի պաշտոնում:
«Այն սպան, որը կհանաձայնի ընդունել Նիկոլ Փաշինյանի այս առաջարկը եւ կնշանակվի ԳՇ պետ, նա պարզապես գետնով կտա սպայի ուսադիրների արժանապատվությունը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը