01 06 2023

Արցախը երբեք չի' եղել և չի' կարող լինել Ադրեբեջանի հպատակության տակ․ Վանկուվերի հայ համայնք

Արցախը երբեք չի' եղել և չի' կարող լինել Ադրեբեջանի հպատակության տակ․ Վանկուվերի հայ համայնք

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ստացել է Վանկուվերի հայ համայնքի հայտարարության տեքստը․

«Ազատ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել ցեղասպան Ադրբեջանի կազմում։

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունն արդեն 160 օրից ավելի գտնվում է լիակատար շրջափակման ﬔջ: 120 000 արցախահայերի, այդ թվում՝ 30 000 երեխաների իրավունքներն անօրինաբար ոտնահարված են Ադրբեջանի ցեղասպանական քայլերի, ﬕջազգային հանրության լուռ համաձայնության ու Հայաստանի ներկայիս կառավարության հանցավոր անգործության արդյունքում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն անվրդով հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ. կմ տարածքով, որն ըստ նրա և իր ղեկավարած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, ներառում է Ղարաբաղը: Ավելին, Փաշինյանը բաց տեքստով խոսում է ՀՀ տարածքում գտնվող հայկական գյուղերի ադրբեջանապատկան լինելու մասին և պատրաստակամություն հայտնում զիջել այս կարևոր ռազմավարական սահմանային բնակավայրերը թշնամուն: Սա ոչ այլ ինչ է, քան՝ վտանգել Հայաստանի կապը Իրանի և Վրաստանի հետ, ինչի հետևանքով Հայաստանը կհայտնվի շրջափակման ﬔջ` անդառնալի հետևանքներով հայության համար և իսպառ կզրկի ﬔզ` հայերիս, ﬔր պատմական հայրենիքում ապահով ապրելու հնարավորությունից:

Արցախի օտարումը հակասում է Հայաստանի Անկախության Հռչակագրի և Սահմանադրության հիﬓարար դրույթներին: Մայիսի 22-ին Արցախի Ազգային ժողովը (ԱԺ) արցախահայության անունից իր զայրույթը հայտնեց ՀՀ վարչապետի անընդունելի հայտարարությունների նկատմամբ և վերահաստատեց արցախահայության անդրդվելի կամքը՝ ապրելու իր պապերի հողում, պաշտպանելու իր սուրբ հայրենիքը: Հայտարարության ﬔջ մասնավորապես ասված է. «Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրուﬓերն Արցախի մասին, առանձնապես՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիﬓադրույթը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել ﬕջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»»:

Վանկուվերի հայկական համայնքը նույնպես խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի Արցախն Ադրբեջանի կազմ ներառելու ցանկացած փորձ: Մասնավորապես, Հայաստանի ներկայիս իշխանություններից և Նիկոլ Փաշինյանից ակընկալում ենք անհապաղ դադարեցնել Արցախի, Հայաստանի և համայն հայության գոյությունը վտանգող ազգադավ գործողությունները: Ակնհայտորեն նրա կառավարությունը անկարող է գտնել Արցախյան հակամարտության հայանպաստ լուծուﬓեր. նա տապալել է բանակցությունները և ﬔր երկու հայկական պետությունները տանում է կործանարար ուղիով:

Նիկոլ Փաշինյանը չունի իրավունք՝ կայացնելու ﬕանձնյա որոշուﬓեր ﬔր հայրենիքի համար այս ճակատագրական պահին, քանզի աշխարհասփյուռ հայությունը դեմ է Արցախի և Հայաստանի կապիտուլյացիային և անվերապահորեն սատարում է Արցախի ազատ ինքնորոշման իրավունքին:

Նիկոլ Փաշինյանը և ցանկացած ﬔկ այլ իշխանավոր, ով կհամարձակվի քայլեր ձեռնարկել ընդդեմ ազատ Արցախի պետք է հասկանա, որ պատասխանատվությունից խուսափելն այլևս անկարելի է լինելու. պետք է հրաժարվել հակասահմանադրական և հակահայ բոլոր գործողություններից:

Վանկուվերի հայ համայնքը կոչ է անում համայն աշխարհի հայկական համայնքներին ﬕանալ այս հայտարարությանը և հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը՝ Հայաստանի ներկայիս ղեկավարի հայադավ խոսքերի և գործողությունների վերաբերյալ: Արցախը երբեք չի' եղել և չի' կարող լինել Ադրեբեջանի հպատակության տակ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ