NEWS.am-ը գրում է.
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Երեւանի «Բյուրեղ» թաղամասում ձեռք բերված բնակարանի ընդամենը 10 տոկոսն է վճարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը:
«Ես չգիտեմ՝ դա զեղչով եմ ձեռք բերել, թե՝ առանց զեղչի: Ձեռք եմ բերել այդ ժամանակ գոյություն ունեցող արժեքով: Ընդ որում ձեռք չեմ բերել, գնման իրավունք եմ ձեռք բերել, մինչեւ օրս վճարել եմ այդ բնակարանի ընդամենը 10 տոկոսը»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, ինչից հետո կարճվել էր քրգործը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատեր Վահագն Արսենյանի դեմ հարուցված քրգործը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը