«Շարժման շրջանակներում որևէ թեմա Երևանի ընտրությունների հետ կապված չի քննարկվել և չի քննարկվելու։ Մեր օրակարգում նման հարց դրված չէ։ Իշխանական տարբեր շրջանակներ փորձում են իջեցնել նշաձողը մեր շարժման հետ կապված՝ ասելով, որ Երևանի ընտրությունների համար է շարժումը։ Ասեմ, որ այս իրավիճակում Երևանի ընտրություններից խոսելը ժամանակավրեպ ու ինչ-որ առումով ծիծաղելի է։ Մենք դեռ չգիտենք՝ սեպտեմբերին Երևան կլինի՞, թե՝ Էրիվան։ Եթե հետագայում պարզվի, որ դա կարելի է օգտագործել գործիք մեր նպատակներն իրականացնելու համար, այդ ժամանակ Երևանի ընտրությունների հարց կքննարկենք։ Երևանի ընտրությունները շարժման օրակարգում չեն»,-հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» ժողովրդկան շարժման նախաձեռնող խմբի համակարգող Անդրանիկ Թևանյանը։
Ըստ Անդրանիկ Թևանյանի՝ նախորդ բոլոր շարժումներն իրենց դրական լուման ունեցել են։ Որպես օրինակ նշեց՝ եթե ոտքի չկանգնեինք, միգուցե Լաչինի միջանցքը նախորդ տարվա ապրիլին արդեն փակված լիներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը