29 05 2023

Փաշինյանը գոհ չէ մոսկովյան հանդիպման արդյունքներից



«Մոսկվայում եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկը վերաբերվել ԼՂ-ում  հաստատված հումանիտար իրավիաճակին ու Լաչինի  միջանցքի ապօրինի փակմանը»,-ԱԺ-ում , հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, թե  այդ քննարկման արդյունքները գոհացնող չեն:
«Պիտի արձանագրենք, որ շատ ցավալի իրավիճակ է, Լաչինի միջանցիքի փակումը  տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ ու ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է», - ընդգծեց վարչապետը:

Նա ասաց, թե շարունակելու են  քննարկումները ռուս գործընկերների հետ՝ իրադրության կարգավորման ուղղությամբ:  Մոսկովյան քննարկումների  թեմաներից մեկն էլ, ըստ Փաշինյանի,  եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը. «Հայաստանը պատրաստ է  դրանց բացմանը, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով»,-ասաց Փաշինյանը։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ