Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հակահայ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ գոծունեությունից թևեր առած, ալիևը տարատեսակ միջոցներով շարունակում է ճնշումներ գործադրել Արցախի Հանրապետության վրա:
Այժմ թիրախում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են: Ալիևն ուզում է մոռացության տալ, որ մինչ չարաբաստիկ 2018-ը նա ամեն օր առնչվում էր Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների լինելիության փաստին: Չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն...այստեղ են ՄՈՆԹԵՆԵՐԸ, ԲԵԿՈՐՆԵՐԸ, ԱԶԳԱԼԴՅԱՆՆԵՐԸ, ԱԲԱՋՅԱՆՆԵՐԸ...հիմա էլ...
Դժվար է, անտանելի ու անպատկերացնելի մեր իրականությունը, որը երբեմն անելանելի է թվում...սակայն ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈւՆԵՆԱԼՈւ գիտակցումն է, որ կհամախմբի ու ՄԵԶ կտանի դեպի նոր ՍԱՐԴԱՐԱՊԱՏ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը