Ոչ ոք ժամանակի հետևից չի ընկնում, սակայն տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
«Իսկապես, երեկ նախագահներ Պուտինը, Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվածություններ ձեռք բերեցին և հանձնարարական տվեցին, որ համապատասխան փոխվարչապետները հանդիպեն հաջորդ շաբաթ, այսինքն՝ մեկ շաբաթից։ Դա կլինի հաջորդ շաբաթվա վերջը։ Նրանք կհանդիպեն Մոսկվայում, և կհղկեն այն խնդիրները, որոնք կան, հիմնարար ըմբռնումը, թե ինչպես լուծել դրանք, պետք է դեռ պայմանավորվել մանրամասների շուրջ»,-ասել է Պեսկովը:
Նա պարզաբանել է, որ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես կարելի է դա լուծել», և, հետևաբար, «աշխատանքային մակարդակում այլևս չպետք է ստեղծվեն արհեստական խոչընդոտներ»։
«Կարևորը վերջնական արդյունքն է: Այստեղ ոչ ոք ժամանակի հետևից չի ընկնում: Եվ հենց նույն պատճառներով դժվար թե հիմա որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը։ Թեև դարձյալ, ինչպես ասվել է երեկ հանդիպմանը, հանգամանքները փոխվել են շատ առումներով և, ըստ էության, հայեցակարգային առումով… Այս բոլոր հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել»,- մանրամասնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը