Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն, որն ունի երկու բաղադրիչ՝ արտաքին և ներքին:
Կամ իշխանությունն ունի իր ժողովրդի վստահությունն, որի վրա հենվելով իր հարաբերություններն է կառուցում արտաքին աշխարհի հետ, կամ իր ժողովրդի վստահությունը, իշխանությունը պահելու համար հենվում է արտաքին խաղացողների վրա ու նրանց օգնությամբ ճնշում իր ժողովրդին:
Երկրորդ տարբերակի դեպքում, արտաքին ուժերին իր ժողովրդի դեմ օգտագործելու համար, պետք է զիջումների գնա իր ազգային շահերի հաշվին:
Այսօր, Հայաստանում մենք ունենք երկրորդ դեպքը, գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը, իսկ դրա համար պետք է հանրությանը պառակտված պահի:
Պատահական չի, որ այս կառավարության քարոզիչների ողջ թեզերը կառուցված են արտաքին քաղաքականության վրա, թե՝ ում ենք հովանավոր ընտրում և ում ինչ ենք զիջում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը