24 05 2023

Եթե կովը ցրտադիմացկուն չէ, ուրեմն կով չէ, օրը 10 լ կաթ տվող կովը ևս կով չէ․ Նիկոլ Փաշինյան



ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարց ուղղեց կառավարությանը՝ կաթնամթերքի ու առհասարակ սննդի անվտանգության հետ կապված ինչ քննարկումներ են ընթանում։

Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես մոտեցա ամբիոնին, որովհետև հասկացա, որ կովերի ցրտադիմացկունության մասին թեման դառնալու է սոցիալական ցանցերի թիվ մեկ քննարկման թեման։ 2018թ-ին, երբ ես արդեն վարչապետ էի, այդ թեմայով մի քննարկում ունեցա ՀՀ-ում գործունեություն ծավալող  գյուղատնտեսական ոլորտի ամենահեղինակավոր կազմակերպության հետ և քննարկում էինք խելացի անասնագոմերի ծրագիրը։

Որպես գյուղում երկար տարիներ ապրած մարդ, երբ հարցրի, թե անասնագոմերի տաքացման հարցը ոնց է լուծվելու, ասացին՝ ինչ գոմերի տաքացման թեմա։ Աշխարհում, որտեղ որ կա կով, գոմ տաքացնելու հասկացություն  գոյություն չունի․ կլինի դա հյուսիսում, թե հարավում։ Ես ձեզ երաշխավորում եմ, աշխարհում չկա մի անասնագոմ, որը տաքացվում է։ Եթե կովը ցրտադիմացկուն չէ, ուրեմն կով չէ ու այն կովը, որը օրը 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով  ինքը կով չէ։ Օրը 10 լ կաթ տվող կովը տնտեսապես վնասաբեր է։ Խոշոր եղջերավոր անասունների ջերմությունը բավարար է, որ իրենք իրենց տաքացնեն»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ