Տվյալ հարցում, ես՝ որպես Հայաստանի ԱԺ պատգամավոր, առաջնորդվում եմ ՀՀ պետական շահերով եւ դրանց սպասարկմամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է անտեսվում արցախցու կարծիքը, չէ՞ որ նրանք իրենց չեն տեսնում Ադրբեջանի կազմում:
Հարցին,թ ե Արցախում հայեր չեն ապրո՞ւմ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը