Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ արել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերին: ԱԺ-ում քառօրյա նստաշրջանի առաջին նիստի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ինչ իրավասությամբ է Նիկոլ Փաշինյանը կատարում նման հայտարարություններ: Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանն ու միջազգային հանրությանը՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չէ, նա հայ ժողովրդի անունից Արցախը հանձնելու իրավունք չունի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը