22 05 2023

Այս ծնողները մեր երկրում բացառիկ իրավունք ունեն և երեսներիդ թքելու, և ձեզ բոլորիդ Եռաբլուր տանելու նպատակով «առևանգելու»... Արսեն Բաբայան

Այս ծնողները մեր երկրում բացառիկ իրավունք ունեն և երեսներիդ թքելու, և ձեզ բոլորիդ Եռաբլուր տանելու նպատակով «առևանգելու»... Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլն Ազատության եթերում իբր չարդարացնելով Ալենին ասում էր, թե մարդու վրա թքելն էմոցիայի հետևանք էր: Փողոցում նրան դավաճան են ասել, ինքն էլ էմոցիաները չի կարողացել կառավարել, և քանի որ նախ սովորական մարդ է, հետո միայն ԱԺ նախագահ, թքել է այդ մարդու դեմքին:
Իսկ Գայանեն էմոցիաներ չունի՞: Գայանեն, ում որդին քո քաղաքականության հետևանքով զոհվեց, զգացնունքներ, մարդկային հատկանիշներ չունի՞:
Գայանեն իր զավակին է կորցրել: Գայանեն իր ամենան է կորցրել, բա մի հատ քո զավակի երեսին թքելու իրավո՞ւնք էլ չունի:
Գայանեն ու մնացած ծնողներն ի՞նչ անեն, որ դու հազարավոր զորքի հետևում թաքնված ես փողոցից-փողոց անցնում, Նիկոլ: Գայանեն ո՞նց քո երեսին թքի ու գուցե մի քիչ թեթևանա:
Բա այդ ծնողներն ինչպե՞ս իրենց էմոցիաներն արտահայտեն, երբ քո զորքը հենց Եռաբլուրում հերոս ծնած ծնողների նկատմամբ անմարդկային վայրագություններ են անում:
Բա հիմա, որ առանց աչքդ թարթելու կալանավորեցիր Գայանեին, բա այդ ծնողներն ինչպե՞ս չուզենան ուղիղ դեմքիդ իրենց էմոցիաները տասնապատիկ անգամ ավելի մեծ ուժով արտահայտել:
Պատերազմի ժամանակ, երբ մեր բանակով ցուցադրաբար հպարտանում էիր, բայց դավադրաբար մահվան տանում, նրանց մեջ էին նաև հենց այդ մարդկանց զավակները:
Այս ծնողները մեր երկրում բացառիկ իրավունք ունեն և երեսներիդ թքելու, և ձեզ բոլորիդ Եռաբլուր տանելու նպատակով «առևանգելու»...
Գայանեն պետք է անմիջապես ազատ արձակվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ