ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․
"ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միջնորդում է պատկան մարմիններին անցկացնել՝ Ա. Փաշինյանի արյան դատաբժշկական փորձաքննությունը:"
Տևական ժամանակ ականատես ենք լինում "Ժողովրդավարության բաստեոնում" ընտրովի արդարադատության հերթական խայտառակ արտահայտմանը, ընտրովի արդարադատությունը նույնիսկ հասավ զոհված զինծառայողների ծնողներին, հանձինս՝ Գայանե Հոկոբյանի, որին մեղադրում են ՀՀ վարչապետի զավակի առևանգման մեջ, կիրառելով կալանք որպես խափանման միջոց:
Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումները, որոնց վրա ՀՀ վարչապետի զավակ՝ Ա. Փաշինյանը պատկերված է ոչ ադեկվատ պահվածքով, ապա բավարար կասկածներ են առաջանում, որ վերջինս օգտագործում է թմրամիջոցներ և հավանական է, որ այդպես կոչված "Առևանգման" օրը տիկին Գայանեի վարած ընթացող ավտոմեքենայից Ա. Փաշինյանի դուրս թռնելը պայմանավորված լինի այդ հանգամանքով:
Վերոնշյալ քրեական գործի շրջանակներում՝ օրենքով, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն անցկացնելու նպատակով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միջնորդում է պատկան մարմիններին անցկացնել՝ Ա. Փաշինյանի արյան դատաբժշկական փորձաքննությունը:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում տիկին Գայանեին, պահանջելով օրվա իշխանություններից դադարեցնել զոհված զինծառայողների ծնողների հանդեպ իրականացվող էժանագին հետապնդումները, անհապաղ ազատ արձակելով վերջինիս:
Հ.Գ. ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ համաձայն`վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը