20 05 2023

Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան․ Արցախի ԱԺ նախագահը՝ Կոռնիձորի հավաքի մասնակիցներին

Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան․ Արցախի ԱԺ նախագահը՝ Կոռնիձորի հավաքի մասնակիցներին

Արցախի Հանրապետոթյան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին․

«Կոռնիձորի հանրահավաքի սիրելի' մասնակիցներ

Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։

Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։
Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։

Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը' անփոփոխ։

Ժամանակի առաջադրած նոր մարտահրավերներին արցախահայությունը դիմակայում է պատվով ու անկոտրում կամքով' փորձելով պահել ամբողջ հայության արժանապատվությունը։
Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով և սատարում են Արցախի ապաշրջափակմանը և արցախահայության`իր հայրենիքում ապրելու և արարելու վճռականությանը։

Թող ձեր ձայնը լսելի լինի քաղաքակիրթ աշխարհին։
Աստված պահապան համայն հայությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ