20 05 2023

Մանիպուլյատորն անհանգստացած է եկեղեցու խոսքից․ Ստեփան Դանիելյան

Մանիպուլյատորն անհանգստացած է եկեղեցու խոսքից․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայտնի անձնավորության հերթական մանիպուլյացիան այն մասին, որ եթե եկեղեցին ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, թող կուսակցությեւն ստեղծի, ակնհայտորեն նրա սահմանափակ գիտելիքների ու նեղ աշխարհայացքի շարունակական դրսեւորումներից է։
Հիմա փորձենք հասանալ, թե որտեղ է սխալը եւ ինչու է նրան այդ խնդիրը անհանգստացնում։
Նախ երկրորդ հարցադրման մասին։ Բոլոր պետական եւ հանրային ինստիտուտները վարկաբեկելուց հետո, անցել է եկեղեցուն, որի վարկն, ըստ սոցհարցուրների, հիմա բարձր է։ Իսկ թե ինչու է այդպես ստացվել, դա այլ հետաքրքիր խոսակցության թեմա է։ Ուղղակի նշենք, մանիպուլյատորն անհանգստացած է եկեղեցու խոսքից։
Հիմա երկրորդ հարցադրումը։
Մանիպուլյացիաների համար պետք է մի ճիշտ պնդում անել, օրինակ' եկեղեցին պետությունից անջատված է, եւ դրա վրա սխալ հետեւություն կառուցել։
Նախ մի օրինակ բերենք կաթոլիկ եկեղեցուց, ըստ որի, Հռոմի պապն անսխալական է։ Շատերը դա հասկանում են այնպես, որ պապն ինչ էլ անի, անսխալական է, սակայն դա այլ մեկնաբանություն ունի։ Պապը, երբ
ex cathedra, այսինքն պաշտոնապես, հատկապես մեսսայի ժամանակ, որպես պապ, խոսում է հավատքի ու բարոյականության թեմաներով, անսխալական է, սակայն որպես մարդ հանդես գալուց, այսինքն ոչ պաշտոնապես, հատկապես ոչ հավատքի խնդիրներով, կարող է մեզ պես սխալական լինել։
Նույնը վերաբերվում է եկեղեցուն եւ եկեղեցականներին, եթե հանդես են գալիս որպես ՀՀ քաղաքացի, ապա ունեն խոսքի, ընտրելու եւ ընտրվելու իրավունք, անգամ որեւէ եպիսկոպոս, կամ աբեղա, կարող են վարչապետ ընտրվել ու զբաղվել պետության կառավարմամբ։
Ինչ վերաբերվում է եկեղեցուն, ex cathedra, ապա եկեղեցին կարող է պաշտոնապես արտահայտվել հավատքի, հանրային բարոյականության հարցնելով, քրիստոնեական սկզբունքներից ելնելով նաեւ սոցիալական խնդիրների մասին ու անգամ քննադատել, ում որ հարկն է, նաեւ պատրաստ լինել քննադատվելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ