18 05 2023

Մայիսի 19, 25, հունիսի 1, հուլիս, հոկտեմբեր․ Փաշինյանը թվարկեց Ադրբեջանի հետ հաջորդ բանակցությունների օրերը



․Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մայիսի 19-ին կհանդիպեն Մոսկվայում։ Հայաստանի ԱԳ նախարարն արդեն մեկնել է։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը։ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և Գերմանիայ կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեվում հոնիսի 1-ին Քիշնևում։ Հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին Գրանադայում։ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեված է հուլիսին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ