Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
Հայ ժողովրդի պատմության վերջին հազար տարվա ընթացքում ամենամեծ վնասը տված խմբավորումները ՔՊ-ն է ու ԵԼՔ դաշինքը, և եթե հայ ժողովուրդը շարունակի գոյություն ունենալ, պատմություն գրողներ լինեն, նաև լինեն հայկական դպրոցներ, ապա այդ խմբավորումներն ու նրա անդամների անունները սև տառերով են դասագրքերում գրվելու:
Ինչի համար եմ սա գրում:
Սա գրում եմ նրա համար, որ այդ հանցավոր կազմակերպության անդամները՝ նախկին, թե ներկա, ովքեր հասկանալով, կամ չհասկանալով, անգամ սկզբնական շրջանում լավ նպատակներ ունենալով, շարունակում են մյուս մարդկանց պիտակավորել, փորձեն այսօր քայլ կատարել ու մի կողմ քաշվել, մենակ թողնելով իրենց պարագլուխներին:
Դա իրենց չի արդարացնի, բայց դա հնարավոր կլինի նրանց համար որպես մեղմացուցիչ հանգամանք համարել:
Դա շանս է, օգտվեք դրանից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը