12 05 2023

Ռևանշը լավ բան է, ռևանշով կազդուրվում են, իսկ Ալիևը դրանից է վախենում․ Արտակ Զաքարյան



 «Մենք ունենք խնդիրների մի բազամություն, որտեղ որևէ լուծում այս իշխանություն կոչվածները չունեն»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հատկանշելով, որ խնդիրների լուծման ճանապարհն իշխանափոխությունն է։

«Ասում են խաղաղություն, լավ վերնագիր է խաղաղություն, իսկ  ի՞նչ են դնում դրա տակ, ոչինչ, բացի՝ մեր զինվորի կյանքից»,-ասում է մեր զրուցակիցը։

 «Ռուսաստանն այսօր, լավ թե վատ, Արցախի անվտանգության երաշխավորն է, լավ թե վատ, փաստացի ՌԴ-ն է Հայաստանի անվտանգության  երաշխավորներից մեկը՝ մեր բանակի հետ միասին»,-նշում է Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝  Նիկոլը պարտք է մնացել աշխարհի  որոշ կենտրոններին՝ իրեն իշխանության պահելու համար, նույնը՝ Ալիևը արցախյան պատերազմում  «հաղթանակ» ունենալու համար, սակայն, ըստ Արտակ Զաքարյանի,  երկուսի պարտքերը փակում են ժողովուրդը․ «Մեր պարագայում ցավալի իրողություն է»,-ասում է  մեր զրուցակիցը՝ ընդգծելով․ « Մենք ընտրել ենք քաղաքականպես տգետ մտածելակերպով իշխանություն և ուզում ենք ամեն ինչ լա՞վ լինի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ