12 05 2023

Արկերը ընկել են Սոթք գյուղից 100-200 մետրի վրա. Գառնիկ Դանիելյան



Լուրը ստանալուց հետո անմիջապես ուղևորվեցինք Սոթք, Վարդենիսի մոտ մեզ թույլ չտվեցին առաջ գնալ, մենք ուրիշ ճանապարհով գնացինք, հետո հասկացանք, որ միայն մեզ համար էր փակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Ադրբեջանը ամեն ինչ անում է նորանոր նպաստավոր դիրքեր ձեռք բերելու և հետագայում իր օգտին ծառայեցնելու համար: Իսկ ՀՀ-ում նույնիսկ այդ գյուղի բնակիչները չգիտեն, թե ինչ պետք է անեն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ