10 05 2023

Գրիգորի Խաչատուրովը կարող է համախմբել հանրությանը և պետք է շարունակել պայքար բոլոր վայրերում․ Նաիրա Մելիքյան



Օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ամբողջ սահմանի երկայնքով հետ քաշվել և դրանից առաջ տեղի ունեցավ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը, այսինքը՝ նրանք ձերբակալմամբ այդ հողը պատրաստում են։ Այս մասին Գրիգորի Խաչատուրովի գործը քննող դատարանի շենքի առաջ հայտարարեց 44-օրյա պատերազմի նահատակ Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը: 

Նա հիշեցրեց, որ Տավուշի շրջանում եթե հայկական զինված ուժերը հետ քաշվեն, ապա 70 -ից ավել գյուղ հայտնվելու է ծանր վիճակում, ինչպես նաև ճանապարհներն են վերահսկողության տակ հայտնվելու՝ քանի որ ադրբեջանցիները վերցնելու են մի շարք ռազմավարական բարձունքներ:


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ