««Արցախը Հայաստան է և՝ վերջ», իսկ այժմ էլ արդեն «Արցախը ադրբեջան է և վերջ»՝ դավաճանի կտրուկ քաղաքական սեռափոխությունը չի շարժում գրագետ ու կառուցողական իր գործընկեր ալիևի գութը՝ նա շարունակում է գլխատել Արցախը և զավթել ինքնիշխան հայաստանի տարածքները»,- «Հակափաստարկ» հեղինակային հաղորդման մեջ ասում է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։
Դիմելով հայ ժողովրդին՝ նա նշում է․ «Հարգելի քաղաքացի, հարգելի Սփյուռք, հարգելի հայրենակիցներ՝ վերջապես ե՞րբ պետք է հավաքաբար գիտակցենք, հասկանանք, որ քանի դեռ մեր պետությունը ներկայացնում է խայտառակ կապիտուլյացիա ստորագրած այս ազգակործան չարիքը, մեր հայրենիքը շարունակվելու է գահավիժել և վերածվել նաիրյան ցնորքի։ Եվ եթե այսօր միասին չգիտակցենք, թե ինչ է կատարվում մեր պետության հետ, վաղը կարող է շատ ուշ լինել։
Ստեղծված իրավիճակից խուճապի մատնվել պետք չէ, բայց, կարծում եմ, տագնապ հնչեցնել՝անհրաժեշտ է»։
Հաղորդումը՝ տեսանյութում։
Հաղորդման նախորդ թողարկումը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը