Մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ դպրոցում հայոց պատմություն սովորեցնող ուսուցիչը փողոցում 2018-ին իր երեխային սովորեցրեց պարել «դուխով» երգի տակ: Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Աբրահամ Գասպարյանը:
«Մենք ունենք երեք կարևոր խնդիր՝ երիտասարդությունը եթե չեղավ զարգացած և չքայլեց ժամանակին համընթաց, եթե նորարությունը չբերեց և ազգայինը չզարգացրեց, մենք տանուլ ենք տալու: Հայկը երբեք չի պարտվելու Բելին, բայց դրա համար ամեն օր պետք է կռիվ տանք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը