03 05 2023

Ալիևը սպասում է, որ Հայաստանը պետք է հայտարարի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»

Ալիևը սպասում է, որ Հայաստանը պետք է հայտարարի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»

Հայաստանը պետք է հաստատի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի՝ հայտարարելով, որ Ղարաբաղն «Ադրբեջանի մաս է», ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանը ստորագրել է Պրահայի հռչակագիրը՝ 2022-ի հոկտեմբերին, նույն ամսին՝ նաև Սոչիի հռչակագիրը, «որով իր համաձայնությունն է հայտնել որպես հարաբերությունների կարգավորման հիմք ընդունել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Ալմա-Աթայի հռչակագրում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների սահմանները փաստացիորեն  գծագրված ու ընդունված են որպես վարչական պաշտոնական սահմաններ։ Դա նշանակում է, որ նրանք արդեն համաձայնել են, որ Ղարաբաղը «Ադրբեջան է»։ Ես էլ վերջերս ասացի, որ նրանց ընդամենը մնացել է վերջին խոսքն ասել։ Նրանք ասել են՝ «ա», հիմա էլ պետք է ասեն՝ «բ», նրանք պետք է ասեն այն, ինչը ես ասացի, հենց այդպես՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Ես սպասում եմ դրան։ Հույս ունեմ, որ դրա ժամանակն էլ կգա»,- ասել է Ալիևը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ