27 04 2023

«Հեղափոխությունը» ցույց տվեց, որ մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանան․ Ստեփան Դանիելյան

«Հեղափոխությունը» ցույց տվեց, որ մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանան․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ժողովուրդները միմյանցից տարբերվում են մշակույթնեով, ինչը բերում է մտածողության տարբերությանը:
Օրինակ, անգլացիներն ունեն բարձր մշակույթ, այդ թվում նաև Ֆենթեզիի, դեդեկտիվի ու ֆանտաստիկայի ժանրերում: Դա ուղեղը մարզում է, ինչի հետևանքով քաղաքական միտքը, հատուկ ծառայությունների գործունեությունը, սոցիալական գիտությունները դարձնում է բարդ, ռացիոնալ, նպակադրված ու բազմաքայլ: Հենց նման մշակույթի առկայության պատճառով անգլիացիներն ամենաքիչը ազդվում նման մտավոր ծուղակներից, պրոպոգանդայից ու ունեն ինքնուրույն մտածողություն: Խոսքը հասարակ քաղաքացիների մասին։
Այն ժողովուրդներն, որոնց մշակույթում նման ժանրերը կայացած են, նրանց քաղաքականությունն ավելի արդյունավետ է, նաև պաշտպանված են արտաքին ինտրիգներից, ավելին, իրենք են մյուսների համար ինտրիգներ հյուսում:
2018-ի ՛՛հեղափոխությունն՛՛ ու դրան հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ մեր մտածողությունը մաքսիմալ պարզունակ է և մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանան:
Մինչև հիմա հանրության ճնշող մեծամասնությունն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե մի խումբ որկրամոլների ու նրանց առաջնորդ ծաղրածուի միջոցով մեզ ինչպես կարողացան հիմարեցնել ու տանել անդունդ: Մինչև հիմա ..., այնինչ շատ պարզունակ հնարքներ են կիրառվել ու, ցավալի է, մինչև հիմա էլ կիրառում են ու դա կիրառում են նաև մեր ներսի կոլոբորացիոնիստների միջոցով: Այդ կծիկը բացելն ընդամենը պետք է միտքը մի թեթև վարժել նման ժանրերից գրականություն ընթերցելու միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ