Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» ցուցանակը։
Հիշեցնենք, որ հանձնելով տարածքը՝ հայկական կողմն անգամ ցուցանակը չէր հանել, որն արդյունքում վնասեցին ադրբեջանցիները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիներն առաջ են եկել նաև Տեղ գյուղի վարչական տարածքում։ Իսկ ապրիլի 23-ին Ադրբեջանը արգելափակել է նաև Արցախի Հակարիի կամուրջը։ Մի քանի գյուղերում ելումուտը անհնար է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը