22 04 2023

Ադրբեջանը փորձում է լարել իրադրությունն Արցախում․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանը փորձում է լարել իրադրությունն Արցախում․ Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ադրբեջանի ՊՆ֊ն հերթական սադրիչ հայտարարությունն է տարածել։
Հայտարարության մեջ նշված է.《Հայաստանի սադրանքի հետևանքով մեր երեք զինծառայողներ վիրավորվել են Շուշիի շրջանում ականի պայթյունից։
Ապրիլի 22-ին ՝ ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ռազմական բեռնատարը,օ որը պաշտպանական սարքավորումներ էր տանում դեպի հարակից բարձունքներում տեղակայված մեր դիրքեր, պայթել է հայերի կողմից հատուկ տեղադրված ականի վրա:
Միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա》։
Ի՞նչ կապ ունի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հատվածի հետ։ Որևէ տրամաբանության չի ենթարկվում այս հայտարարությունը։ Մի բան է ակնհայտ` Ադրբեջանը փորձում է լարել իրադրությունն Արցախում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ