18 04 2023

Գրիգորի Խաչատուրովը հերոս, բայց համեստ գեներալի սիմվոլ է. Ռուբեն Մելքոնյան



Այն, ինչ կատարվում է գեներալ Գրիգորի Խաչատուրովի շուրջը, պատահական պրոցես համարելը ուղղակի միամտություն է։ Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամների ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց նախաձեռնության անդամ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Գրիգոր Խաչատուրովն այն գեներալներից է, որը դուրս է եկել անկախ Հայաստանի կրթական ռազմական ուսումնարաններից և փաստորեն ՀՀ անկախ հանրապետության ծնունդ տված կրթություն տված գեներալներից մեկն է։ Նա նաև գիտական ռազմարվեստի գիտակ է: Խաչատուրովը հերոս, բայց համեստ գեներալ է»,– ասաց թուրքագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ