Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
««Նախկինների» ժամանակ, երբ ադրբեջանցի էր գերավարվում, հայրենական իշխանությունների և, հատկապես, բանակի հրամանատարության սկզբունքը մեկն էր, եթե թշնամի երկրում ռազմագերի կամ պատանդ ունենք, ապա առանց նախապայմանի փոխանակել մեկը մեկի, իսկ որոշ դեպքերում՝ մեկին մի քանիսի դիմաց: Այդպես եղել է և՜ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, և՜ դրանից հետո ընկած ողջ ժամանակահատվածում...
Իսկ թե այսօր «ներկաներն» ինչպես կվարվեն սյունեցիների կողմից վնասազերծված դիվերսանտների պարագայում, դժվար է ասել: Որոշում կայացնողներին հիշեցնենք միայն, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը