14 04 2023

Արարատ Միրզոյանը որտե՞ղ է պատկերացնում, այդ սահմանապահները որտե՞ղ են լինելու․ Մամիջանյան



«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը, ասաց․

«Արարատ Միրզոյանը որտե՞ղ է պատկերացնում, այդ սահմանապահները որտե՞ղ են լինելու ․ իրենց որդեգրած քաղաքականության համաձայն՝ հավերժ նահանջ, իմ մոտ տպավորություն կա, որ Հայաստանի գործող կառավարիչները ՀՀ-ի համար մի սահման ունեն՝ կառավարական դաչեքն ու վարչապետի կաբինետը, որովհետև միայն դա են պաշտպանում։ Ես, մեղմ ասած, զարմացած էի, երբ վերջին ագրեսիայի ընթացքում՝ մի քանի օր առաջ, Ազգային ժողովից դուրս եկա ու հայտնաբերեցի, որ Ազգային ժողովի շենքը պահպանվում է մի քիչ ավելի լավ, քան Հայաստանի պետական սահմանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ