Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Տեղ գյուղի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողի լուսանկարները:
«Ռուսլան Փանահովը Լաչինի շրջանի տարածքում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս անբարենպաստ եղանակային պայմաններում տեղափոխվել է Հայաստանի Տեղի շրջան։ Փանահովն Ադրբեջանի Շամկիրի շրջանից է, զինծառայության է անցել 2023-ի հուլիսին»,- նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Կարդացեք նաև.
Ամեն տեղեկություն էլ ունեմ, բայց իրավասու չեմ ասել. Տեղ գյուղի ղեկավար
Պաշտպանության նախարարությունը ռադիոծածկույթից դուրս է
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը