28 02 2024

Ամեն տեղեկություն էլ ունեմ, բայց իրավասու չեմ ասել. Տեղ գյուղի ղեկավար

Ամեն տեղեկություն էլ ունեմ, բայց իրավասու չեմ ասել. Տեղ գյուղի ղեկավար

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ վաղ առավոտյան երկու ադրբեջանցի զինվոր, Տեղ գյուղի մոտ, խախտել են միջդիրքային հատվածը և հայտնվել մեր դիրքերի մոտ: Նրանցից մեկը գերեվարվել է և գտնվում է Գորիսում: Նշվում է նաև, որ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցներ են եղել:

YerevanToday-ը կապ հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ՝ ճշտելու տարածվող լուրերի իսկությունը:

«Կրակոցներ չեն եղել ընդհնարապես, մարդիկ իրենց հունով ապրում են, իրենց առօրյա կյանքով: Գերեվարվածի մասով տեղեկությունն էլ, խնդրում եմ, ճշտեք ՊՆ-ից»,- նշեց նա:

Հարցին՝ չունի՞ նման տեղեկություն, Ղուլունցը պատասխանեց. «Ես ամեն տեղեկություն էլ ունեմ, բայց իրավասու չեմ ձեզ ասելու»:

Կարդացեք նաև. Պաշտպանության նախարարությունը ռադիոծածկույթից դուրս է



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ