Երբ նման իրավիճակ է լինում, առաջին հարցը, որը տալիս եմ ինքս ինձ, հետևյալն է, թե ես ի՞նչը էնպես չեմ արել, որովհետև կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն։ Այսինքն, ինչ-որ մի բան կարող է «կոնտրոլից» դուրս գալ: Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում երեկ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքին:
Փաշինյանը անմիջապես հետո նշեց սակայն, որ ադրբեջանական այդ սադրանքը կանխատեսվել էր, իսկ դրանից հետո էլ հավելեց, որ սադրանքը, միևնույն է, պետք է տեղի չունենար։
«Կոնկրետ սա այն իրավիճակային դեպքերից էր, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարություններ եմ տվել, խնդիրներ եմ առաջադրել և այլն, և այդպես շարունակ։ Բայց, իմ գնահատմամբ, այն, ինչը տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Եվ ինձ համար միանշանակ է, որ պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես տեղի ունեցել»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը